Մատչելիության հղումներ

Երևանաբնակ ձեռներեցը հայտնվել է բիզնեսը կորցնելու վտանգի շեմին


Երևանաբնակ ձեռներեցը հայտնվել է բիզնեսը կորցնելու վտանգի շեմին
please wait

No media source currently available

0:00 0:03:07 0:00

Երևանաբնակ ձեռներեցը հայտնվել է բիզնեսը կորցնելու վտանգի շեմին

Վրեժ Կարապետյանի խնձորի վերամշակման արտադրամասի 290 քառակուսի մետր տարածքի կեսը դեռ 2012 թվականին գերակա շահ է ճանաչվել․ այդտեղով անցնելու է Հյուսիս - Հարավ ավտոմայրուղին:

Կարապետյանը համաձայնել է քաղաքապետարանի առաջարկած մոտ 4 միլիոն դրամ փոխհատուցմանն ու զիջել է տարածքը՝ պայմանով, որ իր փոքր բիզնեսը մեկ օր անգամ չի կանգնի։

Սակայն, ըստ գործարարի, շինարարները խախտել են պայմանավորվածությունը, և նա ստիպված է եղել այս տարեսկզբից արտադրամասը շահագործել դրա հնարավորության սոսկ 10 տոկոսի չափով։

«Լվացման տեղամասը քանդվել ա, կոյուղին վնասվել ա, 15 տոննա խնձորը թափած, չեմ կարողանում վերամշակել: Քանի անգամ դիմել եմ շինարարին՝ վերականգնեք, տվեք ինձ հնարավորություն աշխատելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով, այս տարածքում նախկինում ջրամատակարարում չի եղել։ Դեռ տասնամյակներ առաջ մոտ հարյուր մետր հեռվից՝ իր առանձնատնից, սեփական ուժերով է ջրագիծ անցկացրել, բարեխղճորեն վճարել օգտագործած ջրի դիմաց։

Բանկային մեծ պարտավորություններ ստանձնած գործարարը պնդում է, թե արտադրությամբ զբաղվելու փոխարեն, ամիսներ շարունակ նամակ-դիմումներ է ուղարկում շինարարության պատասխանատուներին՝ Երևանի քաղաքապետարան, ծրագրերի իրականացման գրասենյակ, անգամ շինարարությունը ֆինանսավորող Ասիական զարգացման բանկ։ Սակայն դրանք կա՛մ անպատասխան են մնում, կա՛մ էլ, իր բնորոշմամբ՝ անհիմն պնդումներով պատասխաններ է ստանում։

Դեռ օգոստոսին ծրագրերի իրականացման գրասենյակից վստահեցրել են, թե «պատրաստ են ցանկացած պահի արտադրամասն ապահովել այլընտրանքային ջրագծով»։ Մինչդեռ Վրեժ Կարապետյանը տարակուսանքով հակառակն է պնդում․ - «Պատճառաբանում են, թե՝ մենք ժամկետի մեջ չենք տեղավորվում»:

1997 թվականից ի վեր տարեկան մոտ 2 միլիոն դրամ հարկ վճարող գործարարը մտավախություն ունի, որ բիզնեսը կանգնեցնելուց հետո բանկում գրավադրած տունն էլ կարող է կորցնել:

Գործարարը մտադիր է դիմել դատարան՝ իր բիզնեսը փրկելու և վնասները հետ բերելու հույսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG