Մատչելիության հղումներ

Հայաստանի և Իրանի միջև առողջապահական ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր է ստորագրվել


Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեկտեմբերի 13-ից 15-ը ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարար Սեյեդ Հասան Հաշեմիի հրավերով այցելեց Թեհրան, տեղեկացնում են Հայաստանի արտգործնախարարությունից:

Դեկտեմբերի 14-ին կայացել է նախարարներ Մուրադյանի և Հաշեմիի հանդիպումը, որին ներկա է եղել նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Արդյունքում կողմերը ստորագրել են առողջապահական ոլորտում համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր:

Այցի շրջանակներում նախարար Մուրադյանը եղել է Թեհրանի «Noor» ակնաբուժական կենտրոնում, ինչպես նաև «Aryogen» դեղագործական և արտադրական ընկերությունում: Հանդիպումների ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտին առնչվող գիտահետազոտական, կրթական և արտադրական համագործակցության ծրագրեր:

Նախարար Մուրադյանը հանդիպել է նաև Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացրել է ՀՀ առողջապահության ոլորտի վիճակը և կառավարության առաջիկա ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG