Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է առաջնագիծ


Զաքիր Հասանով, արխիվ
Զաքիր Հասանով, արխիվ

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ, այցելել է շփման գծի մերձակայքում տեղակայված զորամասեր, ստուգել ստորաբաժանումների պաշտպանունակությունը, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ, նախարար Հասանովը զորամասերից մեկի հրամանատարական դիտակետից ուսումնասիրել է զորքերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակը: Նախարարին զեկուցել են ադրբեջանական ստորաբաժանումների կողմից պաշտպանական բնագծում կատարվող աշխատանքների մասին:

Զաքիր Հասանովը նաև արժեքավեր նվերներ է հանձնել ծառայության ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG