Մատչելիության հղումներ

Արմեն Ամիրյանը նշանակվեց Հանրային հեռուստառադիոյի խորհրդի անդամ


Արմեն Ամիրյան, արխիվ
Արմեն Ամիրյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Ամիրյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին՝ վեց տարի ժամկետով:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, դեկտեմբերի 11-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է կայացրել դիմում ներկայացրած 7 թեկնածուներից հաղթողներ ճանաչել Արմեն Ամիրյանին և Ավթանդիլ Գրիգորյանին: Հանձնաժողովը հիմք է ընդունել լրագրության ոլորտում, հատկապես՝ հեռուստատեսությունում և ռադիոյում, ինչպես նաև հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառում Արմեն Ամիրյանի երկարամյա աշխատանքային փորձը, լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները, Ավթանդիլ Գրիգորյանի՝ լրագրության ոլորտում և հատկապես հեռուստատեսությունում ու մամուլում աշխատանքային փորձը և մասնագիտական կարողությունները, ասված է հաղորդագրությունում:

Արմեն Ամիրյանը 48 տարեկան է, 1984 թվականից աշխատել է Հայաստանի հանրային (նախկինում՝ պետական) հեռուստատեսությունում և ռադիոյում, հեղինակել և վարել է մի շարք հաղորդումներ, 1997-ից Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն էր, այդ պաշտոնից հրաժարական է տվել 2015-ի դեկտեմբերի 7-ին՝ Հանրային հեռուստառադիոյի խորհրդի անդամի մրցույթին մասնակցելու համար։ Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG