Մատչելիության հղումներ

Չինաստանը և Եգիպտոսը ամենավատ երկրներն են լրագրողների համար․ զեկույց


Լրագրողների պաշտպանության կոմիտեի լոգոն

Լրագրողների պաշտպանության կոմիտեի լոգոն

Ըստ «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցի, 2015 թվականին աշխարհում իրենց գործունեության համար բանտարկված լրագրողների թիվը նվազել է՝ հասնելով 199-ի:

Երեկ հրապարակված զեկույցի համաձայն, Չինաստանը և Եգիպտոսը լրագրողների համար ամենավատ երկրներն են, որտեղ բանտարկված են, համապատասխանաբար, 49 և 23 լրագրողներ: Դրանց հաջորդում են Իրանը՝ 19 բանտարկված լրագրողներով, Էրիթրեան՝ 17, և Թուրքիան, որտեղ բանտարկված են 14 լրագրողներ:

Նախկին խորհրդային երկրների շարքում ամենամեծ թվով՝ 8 լրագրողներ բանտարկված են Ադրբեջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG