Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր ժամը 15-ի սահմաններում ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի Բաշինջաղյան փողոցի 65 տան վրա:

Ըստ Ոստիկանության պաշտոնական կայքէջի, հարձակվողը դիմակավորված և զինված մտել է տուն և, հանդիպելով տանտերերի դիմադրությանը, կրակել է նրանց ուղղությամբ: Տանտերերից մեկն էլ դանակով հարվածել է հարձակվողին:

Ահազանգով դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ, շտապօգնության խմբեր: Վնասվածք ստացած երկու անձ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, հարձակվողը մահացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG