Մատչելիության հղումներ

Հասանովը սպառնում է «ավելի կործանարար հարվածներով»


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ

«Մեր առջև կանգնած է գլխավոր և սուրբ նպատակ՝ ազատագրել օկուպացված տարածքները», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Ելույթ ունենալով զորամասի բացման ժամանակ՝ նա վստահեցրել է, թե ադրբեջանական զինված ուժերը «կործանարար հարվածներ են հասցնում թշնամուն», ապա շարունակել՝ «հետագայում ավելի կործանարար հարվածներ» են հասցնելու:

«Մեր նպատակն է թշնամուն կործանարար հարվածներ հասցնել և քշել նրան մեր հողերից: Մենք այժմ դա անելու ենք ավելի կոշտ: Որքան արագ օկուպանտները հասկանան, որ պետք է կարճ ժամկետներում լքեն մեր հողերը, այնքան քիչ կորուստներ կունենան: Մեր թշնամիները պետք է իմանան և հասկանան դա», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Հասանովը:

Հայկական կողմը, հիշեցնենք, շեշտում է, որ լարվածություն առաջացնելով հայկական զորքերի հետ շփման գծում՝ Ադրբեջանը իր նպատակին չի հասնում, իր մարտական խնդիրը չի կատարում: «Ավելին՝ ամեն մի հերթական փուլից հետո ինքը վատ դրության մեջ է հայտնվել, կորուստներ է կրել, խնդիրներ է ունեցել սեփական հանրության հետ, իր նպատակադրած թիրախային խմբերի վրա համապատասխան ազդեցությունը չի երևացել, հետևաբար՝ փորձել է երևի ավելի մեծ սանձազերծումներ անել, որ ի վերջո իր նպատակին հասնի», - օրերս «Ազատության» հետ զրույցում մասնավորապես հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG