Մատչելիության հղումներ

ՀՀ-ում ռուսական ռազմակայանում յուրացնում են «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերը


Լուսանկարը՝ Հարավային ռազմական օկրուգի

Լուսանկարը՝ Հարավային ռազմական օկրուգի

Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում սկսել են յուրացնել այս տարվա հոկտեմբերին ստացված՝ հայրենական արտադրության «Օրլան-10» արդիական համալիրը:

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ, «Օրլան-10» համալիրով հնարավոր կդառնա դիտարկել տարածական և տեղային օբյեկտները բարձրլեռնային տեղանքում՝ օժանդակելով հետախուզական ստորաբաժանումներին, ինչպես նաև ապահովել ռազմակայանի ստորաբաժանումների մարտական պատրաստության պարապմունքները:

Զորամիավորումում «Նավոդչիկ-2» և «Օրլան-10» արդիական համալիրների կիրառմամբ 5 անգամ մեծացել է Հայաստանում բարձրլեռնային տեղանքում հետախուզական և հատուկ ստորաբաժանումների համար իրականացվելիք խնդիրների ծավալը, փոխանցում է հաղորդագրությունը՝ հավելելով, որ ընթացիկ ձմեռային ուսումնաշրջանում «Կամխուդ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում մարտավարական և մարտավարական-հատուկ զորավարժությունների ընթացքում գործի կդրվեն բոլոր տիպերի անօդաչու թռչող սարքերը՝ «հետախուզման, ցամաքային թիրախների հայտնաբերման, ճանաչման և ուղեկցման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG