Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ զորամասերը «առաջնագծում իրենց կամքն են թելադրում հակառակորդին»


Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ
Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Դեկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (130 արկ), 82 (13 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (40 արկ) և ՌՊԳ-7 (6 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց: Այդ մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով, որ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում Պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը առաջնագծում իրենց կամքն են թելադրում հակառակորդին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրությունում նաև ասված է․ - «Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ոչնչացվել է հայերի կրակակետ, ինչի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այս անգամ որևէ մեկնաբանության չարժանացնելով ադրբեջանական քարոզիչների վառ երևակայության արգասիքը, ներկայացնում է ադրբեջանցի մի օգտատերի՝ նշված նյութին առնչվող կարծիքն առանց փոփոխության. - «Ինչքան է այս սուտը հոգնեցրել: Տեսանյութում երևում է պայթեցված թաքստոց: Ես հարց ունեմ. ո՞րտեղից են վերցրել երեք զինվորի մասին թիվը: Մեր պաշտպանության նախարարությունը չի հասկանում, որ անհիմն հայտարարություններով խաթարում է ժողովրդի հավատը… Պետք է խոսել ՓԱՍՏԵՐՈՎ, ոչ թե ենթադրություններով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG