Մատչելիության հղումներ

Քրգործ՝ 2/32 տեղամասում երեք անձի փոխարեն քվեարկելու փաստով


Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը Երևանի ընտրատեղամասերից մեկում, 6-ը դեկտեմբերի, 2015թ․
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը Երևանի ընտրատեղամասերից մեկում, 6-ը դեկտեմբերի, 2015թ․

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի թիվ 2/32 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում ասված է․ -«Դեկտեմբերի 6-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի նույն բնակարանում հաշվառված անձինք զրկվել են հանրաքվեին մասնակցելու իրավունքից, քանի որ նրանց փոխարեն մեկ ուրիշն արդեն քվեարկած է եղել։ Ահազանգի հիման վրա՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութերի նախատապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն բնակարանում հաշվառված Մ. Փափազյանը, Հ. Դեմիրճյանը և Թ. Բարսեղյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, գնացել են թիվ 2/32 ընտրատեղամաս՝ մասնակցելու հանրաքվեին, որտեղ պարզել են, որ իրենց անվան դիմաց արդեն առկա են ստորագրություններ։ Նշված 3 ընտրողները հեռացել են ընտրատեղամասից՝ առանց մասնակցելու քվեարկությանը»:

Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է դեկտեմբերի 12-ին՝ Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն, որի արդյունքների մասին Քննչական կոմիտեն խոստանում է տեղեկություն տրամադրել լրացուցիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG