Մատչելիության հղումներ

Հանձնաժողով՝ զորակոչի ընթացքում դիմումների և բողոքների քննարկման համար


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով՝ ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2015 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Երևան, Մոսկովյան 5 հասցեում տեղակայված հասարակական խորհրդի աշխատավայրում: Առաջին նիստը կկայանա վաղը:

Դիմում-բողոքներն ընդունվում են հասարակական խորհրդում շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին:

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Տեղեկությունների համար կարելի է զանգահարել 010523482 հեռախոսահամարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG