Մատչելիության հղումներ

logo-print

Լատվիան սկսել է Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշի կառուցումը


Լատվիա - Սահմանապահները պարեկություն են իրականացնում Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով, արխիվ

Լատվիա - Սահմանապահները պարեկություն են իրականացնում Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով, արխիվ

Լատվիան սկսել է Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշի կառուցումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Լատվիայի սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Եվգենիա Պոզնյակի խոսքերը:

«Արգելապատնեշի անհրաժեշտություն կա որոշակի վայրերում՝ խոսքը 270 կիլոմետր հատվածից 90 կիլոմետրի մասին է», - ասել է նա:

Պոզնյակի խոսքերով՝ արգելապատնեշը կօգնի խուսափել սահմանախախտման դեպքերից, ինչպես նաև սահմանագծին անհրաժեշտ սարքավորումներ տեղադրել:

Ըստ լատվիացի պաշտոնյայի՝ 2015 թվականին շոշափելիորեն աճել են սահմանագծի խախտման դեպքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG