Մատչելիության հղումներ

Financial Times-ը նույնպես «Տարվա մարդ» հռչակեց Մերկելին


Բրիտանական Financial Times գործարար ամսագիրը ևս «Տարվա մարդ» հռչակեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Պարբերականը նման որոշումը բացատրում է Մերկելի վճռական դիրքորոշմամբ, «որը Գերմանիայի կառավարության ղեկավարը դրսևորել է Եվրոպայի առջև ծառացած միգրանտների ճգնաժամի հարցում»:

Financial Times-ը նշում է, որ Մերկելը անսպասելիորեն խոստացավ ընդունել բոլոր փախստականներին, ովքեր ձգտում են ապաստանել Գերմանիայում: «Այս հայտարարությունը դժգոհության ալիք բարձրացրեց նույնիսկ Մերկելի ղեկավարած կուսակցությունում և կարող է անգամ վնաս հասցնել գերմանացի առաջնորդի քաղաքական կարիերային», - գրում է թերթը՝ շարունակելով․ - «Սակայն կանցլերը շարունակում է առաջնորդվել քրիստոնեական սկզբունքներով՝ հավատալով, որ միգրացիան դրական ազդեցություն կթողնի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG