Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դեսպանությունը պատրաստ է գործակցել ՀՔԾ-ի հետ


Լուսանկարը՝ Հատուկ քննչական ծառայության
Լուսանկարը՝ Հատուկ քննչական ծառայության

Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի, դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ Քրիստինա Աֆոյանի հետ։

Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական համագործակցության կազմակերպման և քննության մեթոդիկայի կատարելագործման միջազգային փորձի ուսումնասիրման, քննիչների վերապատրաստման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի լայն շրջանակ:

«ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է գործակցել Հատուկ քննչական ծառայության հետ ինստիտուցիոնալ կոռուպցիայի ու հակամրցակցային միջավայրի դեմ պայքարի հարցերում՝ ապահովելու խաղի հավասար պայմաններ և խրախուսելու օտարերկրյա ներդրումները», - ասել է Ռիչարդ Միլսը։

Ավելի վաղ, հիշեցնենք, Հայաստանում ԱՄՆ դեսպանին ընդունել էր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG