Մատչելիության հղումներ

Եգիպտոսը A321-ի կործանման գործով «ահաբեկչության նշաններ չի գտել»


Եգիպտոս - Կործանված A321-ի բեկորները Սինայի թերակղզում, 1-ը նոյեմբերի, 2015թ․
Եգիպտոս - Կործանված A321-ի բեկորները Սինայի թերակղզում, 1-ը նոյեմբերի, 2015թ․

Ռուսական А321 օդանավի կործանման հանգամանքների ուսումնասիրությունների արդյունքում Եգիպտոսը ահաբեկչության նշաններ չի գտել: Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Եգիպտոսի քաղավիացիայի նախարարության նախնական հաշվետվությունը:

Ավելի վաղ ռուսական իշխանությունները օդանավի կործանումը համարել են ահաբեկչություն: А321 օդանավում ռումբի պայթյունի հավանականության մասին խոսել էին նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի հետախուզական ծառայությունները: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն էլ ստանձնել է A321-ի կործանման պատասխանատվությունը:

Կահիրեն այն ժամանակ հերքել էր այդ պնդումները:

Օդանավի կործանումից հետո ռուսական իշխանությունները արգելեցին Եգիպտոսի հետ օդային հաղորդակցությունը:

Հիշեցնենք՝ «Կոգալիմավիա» ընկերության Airbus 321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ին կործանվել է Շարմ էլ-Շեյխից օդ բարձրանալուց 23 րոպե անց։ Այդ օդանավով Ռուսաստան էին վերադառնում արձակուրդը Եգիպտոսում անցկացրած մարդիկ՝ հիմնականում ռուսաստանցիներ։ Զոհվել է 224 մարդ` բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG