Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյանը մեկնել է Գերմանիա


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը եռօրյա արձակուրդ է վերցրել իր հաշվին և Գերմանիայում մասնակցում է «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության (ՔԴՄ) համագումարին, որը տեղի է ունենում Կարլսրուե քաղաքում:

Կրթության և գիտության նախարարության փոխանցմամբ՝ Աշոտյանը հանդիպումներ կունենա Գերմանիայի ՔԴՄ ղեկավար կազմի հետ, որոնց ընթացքում կքննարկվեն Հայաստան-Գերմանիա հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG