Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ-ն «անհրաժեշտության դեպքում դիմում է պատժիչ գործողությունների»


Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ
Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 280 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (33 արկ), 82 (53 արկ), 120 (10 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (26 արկ) և ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3 հազար կրակոց: Այդ մասին այսօր հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատժիչ գործողությունների», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG