Մատչելիության հղումներ

Համակարգից հեռացված ոստիկանները բողոքի ակցիա են իրականացրել Կիևում


Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ողջունում է ոստիկաններին, արխիվ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ողջունում է ոստիկաններին, արխիվ

Կիևում այսօր բողոքի ցույց են անցկացրել նախկին ոստիկանները: Համակարգից հեռացված հազարավոր իրավապահներ հավաքվել էին Ներքին գործերի նախարարության շենքի առջև` պահանջելով դադարեցնել ոստիկանության բարեփոխումները՝ մասնավորաբար նոյեմբերից սկիզբ առած ատեստավորումը:

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը, արձագանքելով այս պահանջին, ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է․

«Որակավորման ատեստավորում չանցած ոստիկանների որևէ ցույց չի խաթարի իմ հաստատակամությունը: Նորացված համակարգում ցածր որակավորում ունեցող կեղտոտ «մենթերը» տեղ չունեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG