Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը


«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը կողմնակիցների հետ տոնում է հաղթանակը ՏԻՄ ընտրությունների առաջին փուլում, 27-ը նոյեմբերի, 2015թ․
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը կողմնակիցների հետ տոնում է հաղթանակը ՏԻՄ ընտրությունների առաջին փուլում, 27-ը նոյեմբերի, 2015թ․

Ֆրանսիայում մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը: Մեկ շաբաթ առաջ կայացած ընտրությունների առաջին փուլում համոզիչ հաղթանակ էին տարել ֆրանսիացի ազգայնականները․ երկրի 13 տարածաշրջաններից վեցում հաղթել էր Մարին Լը Պենի գլխավորած «Ազգային ճակատ» կուսակցությունը:

Երկրորդ փուլից առաջ մի շարք շրջաններում առաջադրված սոցիալիստ թեկնածուները
ինքնաբացարկ հայտարարեցին` կոչ անելով իրենց կողմնակիցներին քվեարկել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուների օգտին: Ֆրանսիացի վերլուծաբանների համոզմամբ, դա թույլ կտա խուսափել ոչ-ազգայնական ընտրազանգվածի քվեների փոշիացումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG