Մատչելիության հղումներ

logo-print

Բաքուն վրդովված է Ուորլիք-Միրզոյան հանդիպման փաստից


Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյան, արխիվ

Բաքուն պատրաստվում է պաշտոնական բողոք հղել Միացյալ Նահանգների պետդեպարտամենտին: Նման քայլի պատճառն, ըստ Trend գործակալության, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի՝ օրերս Վաշինգտոնում կայացած հանդիպումն է:

«Լեռնային Ղարաբաղի անջատական վարչակազմի ներկայացուցիչ Կարեն Միրզոյանին ամերիկյան մուտքի վիզայի տրամադրումն անթույլատրելի է, քանի որ Միացյալ Նահանգները Մինսկի խմբի համանախագահ պետություններից մեկն է»,- հայտարարել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG