Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն Թուրքիային և Ռուսաստանին հաշտության կոչ է անում


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկարային և Մոսկվային կոչ է անում չխորացնել երկկողմ հարաբերություններում ծագած ճգնաժամը:

«Հարկավոր է խուսափել իրավիճակը սրելու տարատեսակ փորձերից և գոնե կես քայլ կատարել միմյանց ընդառաջ: Վստահ եմ՝ դրանից հետո խնդիրը կլուծվի, կվերականգնվեն այն բարիդրացիական հարաբերությունները, որ բնորոշ էին երկու պետություններին ու ժողովուրդներին»,- Աշգաբատ կատարած այցի ժամանակ այսօր հայտարարել է Բելառուսի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG