Մատչելիության հղումներ

Շարժունակության շուրջ գործընկերության բարձրաստիճան հանդիպում Բրյուսելում


Բրյուսելում տեղի է ունեցել Շարժունակության շուրջ գործընկերության Հայաստան-Եվրամիություն բարձրաստիճան հանդիպումը, որի նպատակն էր քննարկել դեռևս 2011 թվականին Հայաստանի, Եվրամիության ու նրա անդամ տասը պետությունների միջև ստորագրված համատեղ հռչակագրի իրականացման գործընթացը:

«Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի գլխավոր տնօրինության, ԵՄ անդամ պետությունների և շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների ընթացքում հայկական կողմը ներկայացրեց միգրացիայի բնագավառում Հայաստանում իրականացված բարեփոխումները, կարևորվեցին մարդկանց միջև շփումների շարունակական խրախուսումը, վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հնարավոր մեկնարկը, ԵՄ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված ծրագրերը»,- փոխանցում է ՀՀ արտաքին գործերի նախարարության

Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագրի իրականացման առաջընթացն ու պայմանավորվել առավել համակարգված դարձնել ներգրավված կառույցների և կազմակերպությունների աշխատանքն, ապագա նախաձեռնություններն ու ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG