Մատչելիության հղումներ

Ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել


Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ, հայտնում է Քննչական կոմիտեն։

«2015 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ստորին ծնոտի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արմենի Գրիգորյանը»,- ասված է հաղորդագրությունում։

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG