Մատչելիության հղումներ

Ուկրաինական ռադան կոչ է անում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


Ուկրաինայի Գերագույն ռադան այլ երկրների խորհրդարաններին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները: Ռադան հայտարարություն է ընդունել, որով պատգամավորները Ռուսաստանին մեղադրում են ուկրաինական տարածքում ահաբեկչություն իրականացնելու մեջ:

«Ռուսաստանի Դաշնությունից պահանջում ենք վերջ դնել Ուկրաինայի նկատմամբ ագրեսիային, անմիջապես և առանց պայմանների ազատել ուկրաինացի բոլոր քաղբանտարկյալներին ու գերիներին, հրաժարվել միջազգային ահաբեկչությունից», - նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության տեքստը ուղարկվելու է Եվրահանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի ղեկավարներին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին, ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի ղեկավարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG