Մատչելիության հղումներ

Քրեական գործ՝ թիվ 11/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի առթիվ


Դեկտեմբերի 6-ին թիվ 11/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի վերաբերյալ ահազանգի կապակցությամբ Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ինտերնետային կայքում կայքում հրապարակվել էին լուսանկարներ և ահազանգ առ այն, որ թիվ 11/03 ընտրատեղամասում «Լուսանկարում պատկերված ընտրողն երկու անգամ տարբեր հագուստներով քվեարկել է»:

«Նշված առերևույթ խախտման դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը), որով նախաքննությունն իրականացվում է Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում», - նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG