Մատչելիության հղումներ

Շարմազանովը հանդիպում է ունեցել Արգենտինայի նորընտիր նախագահի հետ


Արգենտինայի նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրին երդմնակալությունից հետո հանդիպել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին
Արգենտինայի նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրին երդմնակալությունից հետո հանդիպել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին Բուենոս Այրեսում ներկա է գտնվել Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության հանդիսավոր արարողությանը, որից հետո հանդիպում է ունեցել նախագահի հետ:

ԱԺ փոխնախագահը Մաուրիսիո Մակրիին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը: Զրուցակիցները հույս են հայտնել, որ երկու բարեկամ պետությունների հարաբերությունները հետայսու ևս կշարունակեն զարգանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG