Մատչելիության հղումներ

Թուրքիան Ռուսաստանին հանդարտության կոչ է անում


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն NTV-ի եթերում Ռուսաստանին հանդարտության կոչ է արել և հայտարարել, թե պաշտոնական Թուրքիայի համբերությունն «անսպառ չէ»:

«Մենք Ռուսաստանին՝ մեր գլխավոր առևտրային գործընկերոջը, հանդարտության կոչ ենք անում: Բայց մենք միևնույն ժամանակ ասում ենք՝ մեր համբերությունն անսպառ չէ», - ասել է Չավուշօղլուն:

Կրեմլը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ այդ երկրի սահմանին ռուսական ինքնաթիռի կործանումից հետո: Թուրքիան պնդում է, որ ռուսական Су-24-ը հատել է իր օդային սահմանը և անտեսել է նախազգուշացումները, ինչից հետո թուրքական կործանիչները խոցել են այն։ Ռուսաստանը պնդում է, որ ինքնաթիռը սահմանը չի հատել, նախազգուշացումներ չեն եղել։ Միջադեպի հետևանքով երկու երկրների հարաբերությունները խիստ լարվել են, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի կողմից անվանել է «հարված թիկունքից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG