Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ներկայացուցիչը վաղը կմեկնի Սիրիա


Մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ՛Բրայանը վաղը երկօրյա այցով կմեկնի Սիրիա:

«Հույս ունենք աշխարհի ուշադրությունը վերստին սևեռել խորը կարիքի մեջ գտնվող 13.5 միլիոն մարդկանց վիճակի վրա», - ասել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով է գրասենյակի խոսնակ Յենս Լերքը՝ Թվիթերի իր միկրոբլոգում:

ՄԱԿ-ը հայտարարում է, որ Օ՛Բրայանը կհանդիպի Սիրիայի բարձրաստիճան ղեկավարներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG