Մատչելիության հղումներ

Հացադուլ հայտարարած Հայկ Կյուրեղյանի հոր պնդմամբ՝ որդու կյանքը վտանգի տակ է


Հայկ Կյուրեղյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ակցիա է իրականացնում ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի, 12-ը հունիսի, 2014թ.

Հայկ Կյուրեղյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ակցիա է իրականացնում ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի, 12-ը հունիսի, 2014թ.

Շանթ Հարությունյանի և համախոհների ազատության համար պայքարի դուրս եկած և 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը բարձրաձայնում է հացադուլ հայտարարած որդու և իր ընտանիքի նկատմամբ ճնշումների և սպառնալիքների մասին:

Արմենակ Կյուրեղյանն իր հայտարարությունում նշում է, որ «տարբեր եղանակներով ճնշումների ու սպառնալիքների են ենթարկվել» նաև Հայկ Կյուրեղյանի հարազատները այն բանից հետո, երբ բանտում գտնվող և նոյեմբերի 17-ից հացադուլ հայտարարած իր որդին «զորակցություն զորակցությունը հայտնեց սահմանադրական փոփոխությունների և ռեժիմի դեմ պայքարող քաղաքական ուժերին»:

«Եղել են սպառնալիքներ՝ արդյոք չենք մտածում թե ինչ կարող է լինել բանտում գտնվող Հայկի հետ: Նաև սպառնալիքներ են եղել «նույն հոդվածներին» արժանացնել և ազատությունից զրկել Հայկի ընտանիքի անդամներին: Այս բոլոր անօրինական գործողությունները ծրագրվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից: Հայկ Կյուրեղյանը փաստացի պատանդի կարգավիճակում է, և իր պաշտպանության միակ միջոցը մնացել է հացադուլը», - հայտարարում է Արմենակ Կյուրեղյանը:

«Հայկ Կյուրեղյանն արդեն 24 օր է հացադուլի մեջ է: Գտնվելով բանտում` Հայկը ձեռք է բերել առողջական լուրջ խնդիրներ: Լինելով չծխող, միաժամանակ գտնվելով փակ և գերբեռնված տարածքում, որտեղ կալանավորների թիվը եռակի ավելի է (17 հոգի), ուր քնում են հերթափոխով, չկա պատշաճ օդափոխություն, արդյունքում առաջանում է թթվածնային քաղց՝ Հայկը ձեռք է բերել ալերգիա ծխի նկատմամբ և խրոնիկական հազ: Հարազատների դիմումից հետո Հայկը ստացել է թերի բուժում, որը դադարեցվել է՝ պատճառաբանելով, որ չկա համապատասխան մասնագետ», - նշել է հայրը՝ հավելելով, թե այժմ Հայկը ծայրահեղ հյուծված վիճակում է, նրա առողջությունը և կյանքը վտանգված են, բայց նրա ոգին ու կամքը՝ անկոտրում:

Հայրը հայտարարում է, որ անհրաժեշտ է Հայկ Կյուրեղյանին անհապաղ տեղափոխել առանձին խուց և ապահովել նրա բուժումը:

«Ազգային անվտանգությունը իր գործակալների, իր հետ համագործակցող անձանց միջոցով Հայկ Կյուրեղյանին դրել է ծայրահեղ ծանր փակուղային վիճակում: Նրա կյանքը և առողջությունը վտանգի տակ է. այս ամենի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, զգուշացնում եմ նման ստոր, նենգ գործելակերպով ոչ միայն Հայկ Կյուրեղյանի, այլև հայ ժողովրդի հետ դուք բացում եք 2-րդ ճակատ, դուք հասնում եք նրան, որ Ադրբեջանին պատերազմ հայտարարելուց առաջ հայ ժողովուրդը ձեզ հայտարարի պատերազմ», - իր հայտարարությունը եզրափակել է Արմենակ Կյուրեղյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG