Մատչելիության հղումներ

Շփման գծում հրադադարը խախտվել է 130 անգամ


Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը այսօր փոխանցում է, որ հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով զենիթային կայանքներ և տարբեր տրամաչափի ականանետեր:

Հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 10-ին և լույս 11-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (55 արկ), 82 (36 արկ) միլիմետրանոց ականանետերից և ՀԱՆ-17 (84 արկ) տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (1 արկ):

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար», - հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG