Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դադարեցրել է Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցման աշխատանքը


Ռուս - թուրքական «բազկամարտ», ծաղրանկար

Ռուս - թուրքական «բազկամարտ», ծաղրանկար

Ռուսաստանը դադարեցրել է Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցման աշխատանքը։ Երկու երկրների հարաբերություններում աննախադեպ ճգնաժամ է սկսվել այն բանից հետո, երբ թուրքական օդուժը նոյեմբերի 24-ին վայր գցեց Սիրիայում ռազմական արշավին մասնակցող ռուսական Սու-24 ինքնաթիռը։

Թուրքիայի էներգետիկայի բնագավառի մի անանուն բարձրաստիճան պաշտոնյա երեկ ասել է, որ «Ռոսատոմ» ռուսական ընկերությունը չեղյալ չի հայտարարել Ակկույու ավանում ատոմակայան կառուցելու պայմանագիրը և դժվար թե դիմի նման քայլի, քանի որ դրա դիմաց մեծ տուգանք կվճարի։ Այնուամենայնիվ, Թուրքիայի իշխանությունը չի բացառում արտասահմանյան մեկ այլ ընկերության հետ նոր պայմանագիր կնքելու հնարավորությունը։

Ծրագրի արժեքը կազմում է մոտ 20 միլիարդ դոլար։ «Ռոսատոմ»-ն այս տարվա ապրիլին է սկսել աշխատանքը, 1200 մեգավատտ հզորությամբ 4 ռեակտորներից առաջինը նախատեսվում էր շահագործման հանձնել 2019 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG