Մատչելիության հղումներ

«Թալիբան»-ը Քանդահարի օդակայանը գրավելու փորձի ընթացքում առնվազն 50 մարդ է սպանել


Աֆղանստանի ազգային բանակի զինծառայողները Քանդահարի օդակայանում բախումներից հետո խուզարկում են շինությունները, 9-ը դեկտեմբերի, 2015թ.

Աֆղանստանի ազգային բանակի զինծառայողները Քանդահարի օդակայանում բախումներից հետո խուզարկում են շինությունները, 9-ը դեկտեմբերի, 2015թ.

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ «Թալիբան» շարժման զինյալները Քանդահարի օդակայանը գրավելու փորձի ընթացքում առնվազն 50 մարդու են սպանել։

Զոհվել է 38 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, Աֆղանստանի բանակի 10 զինծառայող և երկու ոստիկան։ Կա ավելի քան երեք տասնյակ վիրավոր։ Ըստ նախարարության, սպանվել է 11 թալիբ զինյալ։

Քանդահարի օդակայանը մեծությամբ երկրորդն է Աֆղանստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG