Մատչելիության հղումներ

Բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել


Ոստիկանությունը բաժին է տանում ակտիվիստին, 10-ը դեկտեմբերի, 2015թ.
Ոստիկանությունը բաժին է տանում ակտիվիստին, 10-ը դեկտեմբերի, 2015թ.

Այսօր կեսօրին Ազատության հրապարակից ոստիկանություն տարված երեք երիտասարդներն ազատ արձակվեցին։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ երիտասարդները ոստիկանություն էին տարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածով՝ ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը խախտելը։ Նրանք «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ակցիայի ժամանակ փորձել էին վրան տեղադրել Ազատության հրապարակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG