Մատչելիության հղումներ

Հայաստանը միացավ ԵՄ COSME ծրագրին


Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան, արխիվ

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան, արխիվ

Այսօր Բրյուսելում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Եվրամիության ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռնարկատիրության և փոքր ու միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) հարցերով հանձնակատար Էլզբիետա Բիենկովսկան ստորագրել են ԵՄ COSME ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագիր, որն ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունվարից:

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ Եվրամիության և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության խորացման շարունակական ջանքերի արդյունքում Հայաստանը Արևելյան գործընկերության երկրներից երկրորդն է՝ Մոլդովայից հետո, որ միանում է COSME-ին: Հայաստանը Ձեռնարկությունների եվրոպական ցանցի անդամ է, ինչը COSME-ի առանցքային բաղադրիչն է: Ձեռնարկությունների եվրոպական ցանցը նպաստում է ՓՄՁ-ների զարգացմանն ու միջազգայնացմանը` ապահովելով հասանելիություն դեպի եվրոպական շուկա և նորարարական տեխնոլոգիաներ:

COSME-ն աջակցելու է կանանց ներգրավածությանը ձեռնարկատիրական գործունեության մեջ, նվազեցնելու է ընկերությունների վարչական բեռը և բարձրացնելու է ԵՄ-ի անդամ չհանդիսացող պետություններում ընկերությունների մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության մակարդակը, նշված է հաղորդագրությունում:

COSME-ն Եվրամիության ծրագրերից է, որի նպատակն է 2014-2020 թթ. ժամանակահատվածում ուժեղացնել ՓՄՁ մրցունակությունը և կայունությունը` 2.3 միլիարդ եվրո բյուջեով:

Հայաստանը 7-րդ երկիրն է՝ Մոնտենեգրոյից, Մակեդոնիայից, Մոլդովայից, Թուրքիայից, Ալբանիայից և Սերբիայից հետո, որը Եվրամիության անդամ պետություն չէ, բայց միանում է ծրագրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG