Մատչելիության հղումներ

Վաղը Ժնևում Սիրիայի հարցով բանակցություններ կանցկացվեն


Սիրիա - Ապստամբները կառավարության հետ ձեռք բերված համաձայնությամբ լքում են Հոմս քաղաքի՝ մինչ այժմ իրենց վերահսկողության տակ մնացած վերջին թաղամասը, 9-ը դեկտեմբերի, 2015թ․
Սիրիա - Ապստամբները կառավարության հետ ձեռք բերված համաձայնությամբ լքում են Հոմս քաղաքի՝ մինչ այժմ իրենց վերահսկողության տակ մնացած վերջին թաղամասը, 9-ը դեկտեմբերի, 2015թ․

Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և ՄԱԿ-ը Սիրիայի հարցով բանակցություններ կանցկացնեն դեկտեմբերի 11-ին Ժնևում։

Ռուսաստանի փոխարտգործնախարարի հաղորդմամբ՝ իրենք պատրաստվում են ակաբեկչության դեմ պայքարի իրենց տեսլականը ներկայացնել, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով էլ՝ Միացյալ Նահանգները կփորձի ուրվագծել հրադադարի հաստատման ուղիները։

Ժնևի հանդիպմանը, սակայն, ներկա չեն լինի ո՛չ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ո՛չ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, ովքեր նախատեսում են հանդիպել հաջորդ շաբաթ Մոսկվայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG