Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Հրադադարի ինտենսիվ խախտումները շարունակվում են


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժություններ, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժություններ, արխիվ

Հակառակորդը շարունակում է առաջնային գծի ողջ երկայնքով ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, այսօր փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 9-ին և լույս 10-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (39 արկ), 82 (230 արկ), 120 (37 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (40 արկ) և ՌՊԳ-7 (4 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2700 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (7 արկ):

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG