Մատչելիության հղումներ

ՀՔԾ․ Հանրաքվեի օրը «Գազել»-ից գումար բաժանելու դեպքի առթիվ հարուցված գործը վարույթ է ընդունվել


Հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը նյութապես շահագրգռելով առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը վարույթ է ընդունվել, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը։

«2015 թվականի դեկտեմբերի 6-ին «News.am» էլեկտրոնային կայքում հրապարակված «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցնում է կեղծիքներով» վերտառությամբ հոդվածի համաձայն՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Ազատության հրապարակում հայտարարել է, որ ի թիվս այլ խախտումների, արձանագրվել է նաև թիվ 7/33 տեղամասի դիմաց կայանված «Գազել» մակնիշի ավտոմեքենայում քաղաքացիներին գումար բաժանելու դեպք:

Նյութապես շահագրգռելով՝ քաղաքացու հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ», - ասված է ՀՔԾ հաղորդագրությունում։

Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG