Մատչելիության հղումներ

Բաքվում ձերբակալվել է ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը


Նարդարան ավանը բախումներից հետո, արխիվ

Նարդարան ավանը բախումներից հետո, արխիվ

Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Քահրամանլի ձերբակալվել է անցած ամիս Բաքվին մոտ գտնող Նարդարան ավանում ոստիկանության և հավատացյալների միջև տեղի ունեցած բախումների կապակցությամբ։

Բաքվի Նասիմի շրջանային դատարանը դեկտեմբերի 8-ին ուշ երեկոյան հաստատել է Քահրամանլիին երեք ամսով կալանավորելու միջնորդությունը։

Քահրամանլիի փաստաբանը՝ Ֆահրադդին Մեհդիևը«Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել է, որ իր պաշտպանյալը մեղադրվում է իշխանությունը տապալելու կոչեր հնչեցնելու և էթնիկ, կրոնական և սոցիալական ատելություն քարոզելու մեջ։

Մեհդիևը նշել է, որ Քարհամանլիի ձերբակալման համար հիմք են հանդիսացել Ֆեյսբուք սոցիալական ցանցում նրա կատարած գրառումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG