Մատչելիության հղումներ

Հայաստանի ռուսական ռազմակայանում նռնակաձիգների զորավարժանքներ են սկսվել


Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել է ձեռքի և ավտոմատ նռնականետներով վարժանք, որին մասնակցելու է մոտ 150 նռնակաձիգ:

Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է․ - «Դաշտային հավաքների գլխավոր առանձնահատկությունը ուսուցումն է բարձրլեռնային պայմաններում՝ բարձրության և Ցելսիուսի սանդղակով մինչև -20-ի հասնող ձմեռային ջերմային ռեժիմը հաշվի առնելով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG