Մատչելիության հղումներ

Կարեն Միրզոյանն ու Ջեյմս Ուորլիքը քննարկել են բանակցային գործընթացին առնչվող հարցեր


ԼՂ արտգործնախարար Կարեն Միրզոյան, արխիվ

ԼՂ արտգործնախարար Կարեն Միրզոյան, արխիվ

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին:

Ղարաբաղի արտգործնախարարությունն այսօր տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բանակցային գործընթացում առկա իրավիճակին առնչվող մի շարք հարցեր:

Մասնավորապես, երկուստեք ընդգծվել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հրադադարի խախտումները բացառելու և շփման գծում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG