Մատչելիության հղումներ

Վախճանվել է ակադեմիկոս Գեորգ Բրուտյանը


2015 թ. դեկտեմբերի 8-ին վախճանվել է ականավոր փիլիսոփա, ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային ինստիտուտի նախագահ, փիլիսոփայկան գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Աբելի Բրուտյանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Գեորգ Բրուտյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, ժամը 18.00-ին Երևանի Սբ.Հովհաննես /Կոնդ/ եկեղեցում: Քաղաքացիական հոգեհանգիստը՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 12.00-ից 14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյանի պող., 24), հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG