Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը վերանայում է օտարերկրացի նշանածներին վիզա տրամադրելու ծրագիրը


Սան Բերնարդինոյում 14 մարդու սպանության մեջ մեղադրվող Թաշվին Մալիքը և նրա ամուսինը` Սայեդ Ֆարուքը

Սան Բերնարդինոյում 14 մարդու սպանության մեջ մեղադրվող Թաշվին Մալիքը և նրա ամուսինը` Սայեդ Ֆարուքը

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության քարտուղար Ջեհ Ջոնսոնը հայտարարել է, որ Կալիֆորնիայի Սան Բերնարդինո ավանում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունից հետո վերանայվում է ԱՄՆ քաղաքացիների հետ ամուսնանալու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնող օտարերկրացիներին վիզա տրամադրելու ծրագիրը:

Ջոնսոնն ասել է, որ այսպես կոչված՝ K-1 վիզաների ծրագիրը վերանայելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ Թաշվին Մալիքը, ով իր ամուսնու` Սայեդ Ֆարուքի հետ իրականացրել է մարդկանց գնդակահարությունները, մեկն էր այն 519 պակիստանցիներից, ով 2014 թվականին մուտքի արտոնագիր է ստացել ԱՄՆ քաղաքացու հետ ամուսնանալու համար:

Մալիքը և նրա ամուսինը մեղադրվում են սոցիալական ծառայության կենտրոնում 14 մարդ սպանելու մեջ, ինչից հետո նրանք սպանվել են ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG