Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանատունը դիտարկելու է ընտրախախտումների մասին հաղորդումները հետաքննելու ուղղությամբ գործադրվող ջանքերը


Հայաստան -- ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը առցանց պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, Երևան, 9-ը դեկտեմբերի, 2015թ․
Հայաստան -- ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը առցանց պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, Երևան, 9-ը դեկտեմբերի, 2015թ․

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը առցանց ռեժիմով պատասխանել է դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի լեգիտիմության վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին:

Երեկ ԱՄՆ դեսպանատունը հանրաքվեի վերաբերյալ հայտարարություն էր հրապարակել, որում, մասնավորապես, նշված էր․ - «Քաղաքական կուսակցությունների ու անկուսակցական դիտորդների արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ, այնուամենայնիվ, մտահոգիչ են և պետք է լիարժեք հետաքննվեն՝ համոզելու հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են և լեգիտիմ»: Մեր հարցին՝ արդյո՞ք նշված ձևակերպումը նշանակում է, որ հանրաքվեի արդյունքները լեգիտիմ և վստահելի չեն կարող թվալ, այդ թվում՝ ԱՄՆ կառավարության համար, դեսպան Միլզը պատասխանել է․ - «Մենք՝ ԱՄՆ կառավարությունը և դեսպանատունը, խորապես մտահոգված ենք կիրակի օրը անցկացված հանրաքվեի ընթացքում խախտումների մասին արժանահավատ հաղորդումներով: Դրանք պետք է հետաքննել, որպեսզի Հայաստանի ժողովուրդը կարողանա վստահել հանրաքվեի արդյունքներին: Մենք շարունակելու ենք դիտարկել այդ արժանահավատ հաղորդումները հետաքննելու ուղղությամբ իշխանությունների գործադրած ջանքերը, և մտահոգությունների առկայության դեպքում այդ մասին կտեղեկացնենք կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG