Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը հաստատեց 2016 թվականի պետական բյուջեն


97 կողմ, 12 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունեց 2016 թվականի պետական բյուջեին։

Դաշնակցություն խմբակցությունը չմասնակցեց քվերակությանը։ Քվեարկությունից առաջ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց. - «Մեր գնահատականը բյուջեին հայտնի է. աննախադեպ համեստ ցուցանիշներ են։ Այս դեպքում գերկարևոր է դառնում աննախադեպ կառավարման արդյունավետությունը կտրուկ որակապես բարձրացնելը։ Եվ քանի որ լինելու են հերոսբար դեմ և հերոսաբար կողմ քվեարկողներ, մեր խմբակցությունը այս բյուջեին ուղղակի չի քվեարկի»։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ, արձագանքելով Վարդանյանի հայտարարությանն, ասաց. - «Այստեղ հերոսության դրսևորման շքահանդես չէ, ԲՀԿ-ն ոչ թե հերոսաբար, այլ սթափ, պրագմատիկ քվեարկում է կողմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG