Մատչելիության հղումներ

ԱՆ. Դեկտեմբերի 6-ին վիրավորված զինվորի վիճակը գնահատվում է ծանր


Հայ զնվորը մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Հայ զնվորը մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Դեկտեմբերի 6-ին հակառակորդի հրետակոծության հետևանքով ականապայթյունային վիրավորում ստացած Պաշտպանության բանակի զինծառայող Վարազդատ Խաչատրյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Առողջապահության նախարարությունը փոխանցում է, որ զինծառայողը ստացել էր հրազենային բեկորային, ստորին և վերին վերջույթների վնասվածքներ: Առկա է ոսկրերի կոտրվածք, այլ վնասվածքներ: Դեկտեմբերի 7-ին զինծառայողը տեղափոխվել է «Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոն` նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով:

«Այժմ հիվանդը ստանում է սիմպտոմատիկ թերապիա: Ողջ ծավալով կատարվում են անհրաժեշտ հետազոտությունները: Խաչատրյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Նա գտնվում է մասնագետների շուրջօրյա հսկողության ներքո», - ասված է առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ զինծառայողին է այցելել առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

«Պաշտպանության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում նրա կյանքը փրկելու և առողջությունը վերականգնելու համար», - ասված է նախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG