Մատչելիության հղումներ

Թուրքիայի ափամերձ տարածքում աֆղանստանցի 6 փախստական երեխա է խեղդվել


Հունաստան – Փախստականները հասնում են հունական Լեսբոս կղզի՝ հատելով Էգեյան ծովը փչովի նավակով, արխիվ, 9-ը սեպտեմբերի, 2015թ․
Հունաստան – Փախստականները հասնում են հունական Լեսբոս կղզի՝ հատելով Էգեյան ծովը փչովի նավակով, արխիվ, 9-ը սեպտեմբերի, 2015թ․

Դեկտեմբերի 8-ին Էգեյան ծովում՝ Թուրքիայի ափամերձ տարածքում, աֆղանստանցի 6 երեխա է զոհվել, երբ փախստականների տեղափոխող նավակը շրջվել է: Երեխաներից մեկը 6 ամսական էր:

Թուրքիայի իշխանությունները տեղեկացնում են, որ շրջված նավակի ուղևորներից 8-ին հաջողվել է փրկել, այդ թվում՝ 12 տարեկան մի տղայի:

Այս տարվա ընթացքում ավելի քան 500 հազար փախստականներ, այդ թվում՝ Սիրիայից, Աֆղանստանից և Պակիստանից, վտանգի ենթարկելով իրենց կյանքը, փոքրիկ նավակներով Թուրքիայի տարածքով հասել են հունական կղզիներ, որպես առաջին հանգրվան՝ Եվրամիություն մուտք գործելու ճանապարհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG