Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան առայժմ դուրս չի բերի իր ցամաքային զորքերը Իրաքի հյուսիսից


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան առայժմ դուրս չի բերի իր ցամաքային զորքերը Իրաքի հյուսիսից։ Այս մասին նա խոսել է իր իրաքցի գործընկեր Իբրահիմ ալ-Ջաֆարիի հետ դեկտեմբերի 8-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում՝ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ լրացավ Բաղդադի՝ թուրքական զորքերը դուրս բերելու համար սահմանած վերջնաժամկետը։

Իրաքի կառավարությունը նախօրեին հայտարարել էր, թե Թուրքիայից պահանջում է մինչև դեկտեմբերի 7-ը դուրս բերել իր զորքը Իրաքի հյուսիսային շրջաններից՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում դիմելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել։

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը առանց Բաղդադի համաձայնության ներխուժել են Իրաք և պետք է լքեն երկիրը։

Թուրքիայի արտգործնախարարն ասել է, թե Անկարան դեկտեմբերի 3-ին իր զինծառայողներին ուղարկել է Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի մերձակա շրջանը, որպեսզի պաշտպանեն և փոխարինեն արդեն այնտեղ տեղակայված թուրք զինվորներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG