Մատչելիության հղումներ

Ոստիկանությունն արգելեց Ազատության հրապարակում վրան տեղադրել


Քիչ առաջ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները փորձեցին վրան տեղադրել Ազատության հրապարակում, սակայն ոստիկանները թույլ չտվեցին՝ բռնի ուժով խլելով վրանը ցուցարարների ձեռքից։

«Հերթական անգամ աշխարհին ցույց տվեցինք, թե Հայաստանում ինչպիսի անմարդկային կառավարող համակարգ է իշխում։ Այս փաստը բավարար պետք է լինի աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին, որ օր առաջ պետք է ձերբազատվել այս ռեժիմից, եթե ոչ՝ այս ժողովուրդը ապստամբելու է», - արձագանքելով ոստիկանության գործողություններին՝ ասաց «Նոր Հայաստան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, իր հերթին, հավելեց. - «Սա ընդամենը փոքրիկ թեստ էր՝ իշխանությունների այդ հանդուրժողականության, մարդկային վերաբերմունքի, օրենքի տառին հետևելու վերաբերյալ, ոչ ավելին։ Մինչև հիմա եթե այս ցրտի տակ մենք մեր նստացույցը շարունակել ենք, այսուհետ ևս շարունակելու ենք։ Մենք որևէ խնդիր չունենք այդ առումով, խնդիրը նրանց մեջ է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG