Մատչելիության հղումներ

Վիկտոր Յանուկովիչը քաղաքականություն վերադառնալու ցանկություն է հայտնել


Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչ, արխիվ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչ, արխիվ

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, թե ցանկություն ունի վերադառնալ քաղաքականություն։ Այս մասին նա խոսել է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում։

Յանուկովիչն ասել է՝ ինքը «շատ է օգնում մարդկանց, որոնց Ուկրաինայում հետապնդում են», ինչպես նաև կապ է պահպանում ուկրաինացի գործող քաղաքական գործիչների հետ։

«Նրանցից շատերը առաջվա պես չեն ամաչում կամ վախենում, ինչպես եղել է, պայմանականորեն ասած, մեկ տարի առաջ։ Նրանք արդեն իրենց հարմարավետ են զգում, մենք հանդիպում ենք, քննարկում հարցեր»,- հայտարարել է Յանուկովիչը։

Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինան լքել է 2014 թվականի փետրվարի վերջերին՝ Կիևի կենտրոնում ամիսներ տևած բողոքի ակցիաներից և բախումներից հետո։ Գերագույն ռադան այնուհետև բանաձև է ընդունել, որում ասվում էր, որ նա «ինքնամեկուսացվել է» իշխանությունից։ 2015 թվականի հունիսի 18-ին Ուկրաինայում ուժի մեջ մտավ Յանուկովիչին նախագահի կոչումից զրկելու մասին օրենքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG