Մատչելիության հղումներ

Գերմանիայի պաշտպանության դաշնային նախարարը Աֆղանստանում այցելել է հայ խաղաղապահներին


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Դեկտեմբերի 7-ին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության Գերմանիայի հրամանատարության տակ գտնվող հյուսիսային հրամանատարության կազմում Մազարի Շարիֆի Քեմփ Մարմալ ռազմաբազայում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին է այցելել Գերմանիայի պաշտպանության դաշնային նախարար Ուրսուլա վոն դեր Լեյենը:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Ուրսուլա վոն դեր Լեյենը հայկական զորախմբի հրամանատարի և անձնակազմի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել համատեղ ծառայության և համագործակցության համար: Նա նշել է, որ Հայաստանը, ունենալով կայունության և խաղաղաության ապահովման գործում մեծ փորձ, համարվում է վստահելի գործընկեր, և ակնկալվում է, որ այս գործընկերությունը երկարատև կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG